Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 014-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 014-Ա


Զեկ. ՄԱՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ  մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1. Հաստատել Մեծամոր համայնքում աղբահանության աշխատանքների իրականացման կարգը՝ համաձայն N1  հավելվածի: 

2. Հաստատել Մեծամոր համայնքի աղբահանության աշխատանքների իրականացման նվազագույն ժամանակացույցը՝ համաձայն  N2 հավելվածի:

3. Հաստատել Մեծամոր համայնքում աղբամանների տեղադրման վայրերըդրանց տեսակները և քանակը` համաձայն N3 հավելվածի:

4.Հաստատել Մեծամոր համայնքի կենցաղային աղբի հեռացման աշխատանքների պայմանագրի ձևը՝ համաձայն N4  հավելվածի:

5.Հաստատել Մեծամոր համայնքի ոչ կենցաղային աղբի հեռացման աշխատանքների պայմանագրի ձևը՝ համաձայն N5 հավելվածի:

6. Հաստատել Մեծամոր համայնքի սանիտարական մաքրման սխեման՝ համաձայն N6 հավելվածի:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:   

 

 

 

                                    

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(54.50 Կբ)
(184.00 Կբ)
(87.50 Կբ)
(25.53 Կբ)
(25.66 Կբ)
(41.88 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner