Ղեկավորվելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 21-ի N 029-Ա որոշումը, աճուրդի անցկացման մասին, աճուրդի կազմակերպիչի 2025 թվականի փետրվարի 25-ի N 527-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հաստատել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում 2025 թվականի հունիսի 30-ին կայացած HUNDAI TUCSON 2.0 549 CL 61 պետհամարանիշի ավտոմեքենայի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները։
2․Համայնքի սեփականությունը հանդիսացող HUNDAI TUCSON 2.0 549 CL 61 համարանիշի ավտոմեքենան օտարել աճուրդ-վաճառքի ձևով աճուրդում հաղթող ճանաչված Վիգեն Մանվելի Հարությունյանին 1900000 (մեկ միլիոն ինը հարյուր ) ՀՀ դրամ արժեքով։
3․ Վիգեն Մանվելի Հարությունյանի կողմից վճարված 950000 (ինը հարյուր հիսուն հազար) դրամ նախավաճառքը հաշվանցել նրա կողմից վճարվող գումարի չափին։
4․ Գնորդ Վիգեն Մանվելի Հարությունյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
5․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։