Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Ջանիբեկ Արամայիսի Ջանիբեկյանին /ծնված 22.04.1957թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,5 հա օրինական գյուղատնտեսական հողամասի փաստացի չափը կազմում է 0,5644 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,0644 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինական գյուղատնտեսական հողամասին կից ավել զբաղեցրած 0,0644 հա կադաստրային ծածկագրեր՝ 04-067-0403-0002/ գյուղատնտեսական հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Ջանիբեկ Արամայիսի Ջանիբեկյանին/ծնված 22.04.1957թ․/, Նարգիզ Սերյոժայի Վասիլյանին/ծնված 15.11.1960թ․/, Արամայիս Ջանիբեկի Ջանիբեկյանին/ծնված 20.05.1988թ․/ և Արմեն Ջանիբեկի Ջանիբեկյանին/ծնված 27.12.1981թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Ջանիբեկ Արամայիսի Ջանիբեկյանի/ծնված 22.04.1957թ․/, Նարգիզ Սերյոժայի Վասիլյանի/ծնված 15.11.1960թ․/, Արամայիս Ջանիբեկի Ջանիբեկյանի/ծնված 20.05.1988թ․/ և Արմեն Ջանիբեկի Ջանիբեկյանի/ծնված 27.12.1981թ․/ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ջանիբեկ Արամայիսի Ջանիբեկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։