Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Խաչիկ Կոստանի Կոստանյանին / ծնված 01.11.1953թ․/ ժառանգության իրավունքով պատկանող 0,23 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,24210 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,0121 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,0121 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-031-0020-0010 / բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել քաղաքացի Խաչիկ Կոստանի Կոստանյանին / ծնված 01.11.1953թ․/։
2. Առաջարկել ՀՀԿԱԱԳԿՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Խաչիկ Կոստանի Կոստանյանի / ծնված 01.11.1953թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Խաչիկ Կոստանի Կոստանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։