Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների համաձայն, ուսումնասիրելով ՀՀԱՄՄՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/29 ծածկագրով գնման ընթացակարգի (այսուհետ՝ Ընթացակարգ) պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից 2025 թվականի մայիսի 27-ին զեկուցագրով ներկայացված «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին (այսուհետ նաև՝ Մասնակից) գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով ներկայացված հիմքերը, պարզեցի հետևյալը.
1․ Գնահատող հանձնաժողովի նախագահի ներկայացրած փաստերը և պահանջը.
Գնահատող հանձնաժողովի նախագահը Պատվիրատուի ղեկավարին ուղղված 2025 թվականի մայիսի 27-ի զեկուցագրով հայտնել է հետևյալը.
Մեծամորի համայնքապետարանի կարիքների համար ապրանքների ձեռքբերման նպատակով ՀՀԱՄՄՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/29 ծածկագրով գնման ընթացակարգի (այսուհետ՝ Ընթացակարգ) շրջանակներում 1-ին, 10-րդ, 30-րդ չափաբաժինների մասով, որպես ընտրված (հաղթող) մասնակից է ճանաչվել«ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ՝ 08430756, գործունեության հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Աստղաձոր 24 փ. տ. 1, հեռ.՝ 094-17-03-92, էլ-հասցե՝ vst-sky.llc@mail.ru):
Մեծամորի համայնքապետարանի կողմից գնահատող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրության և պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարության տեքստի հրապարակումից հետո՝ Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անգործության ժամկետի ավարտին հաջորդող 4-րդ աշխատանքային օրը՝ 2025 թվականի մայիսի 8-ի «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին՝ eauction համակարգի միջոցով ծանուցվել է պայմանագիր կնքելու առաջարկը:
2025 թվականի մայիսի 20-ի գնահատող հանձնաժողովը արձանագրել էր, որ «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ն սահմանված ժամկետում՝ ոչ ուշ քան 2025 թվականի մայիսի 16-ի ներառյալ, միակողմանի հաստատված հայտարարության՝ տուժանքի տեսքով ներկայացված պայմանագրի և որակավորման ապահովումները թերի են ներկայացված, մասնավորապես՝ վճարման պահանջագիր փաստաթղթում նշված «Շահառուի հաշվի համարը» չի համապատասխանում Ընթացակարգի հրավերով սահմանված «Շահառուի հաշվի համարին»:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ 2025 թվականի մայիսի 20-ին Հանձնաժողովը «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ի հայտը մերժել է և «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները կիրառելու նպատակով «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ի հայտը մերժելու վերաբերյալ տեղեկատվությունը որոշել է ներկայացնել Մեծամոր համայնքի ղեկավարին:
Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվել է «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով կայացնել պատճառաբանված որոշում և հիմք ընդունելով Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները՝ հիշյալ որոշումը գրավոր ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն:
2․ Գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Ընթացակարգի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1․ Ընթացակարգի շրջանակներում 1-ին, 10-րդ և 30-րդ չափաբաժնի մասով ընտրված (հաղթող) մասնակից է ճանաչվել «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ն:
2․ Մեծամորի համայնքապետարանի կողմից 2025 թվականի մայիսի 8-ին «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին՝ eauction համակարգի միջոցով ծանուցվել է պայմանագիր կնքելու առաջարկը:
3․ 2025 թվականի մայիսի 20-ին գնահատող հանձնաժողովը արձանագրել էր, որ «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ն սահմանված ժամկետում՝ ոչ ուշ քան 2025 թավականի մայիսի 16-ը ներառյալ, միակողմանի հաստատված հայտարարության՝ տուժանքի տեսքով ներկայացված պայմանագրի և որակավորման ապահովումները թերի են ներկայացված, մասնավորապես՝ վճարման պահանջագիր փաստաթղթում նշված «Շահառուի հաշվի համարը» չի համապատասխանում Ընթացակարգի հրավերով սահմանված «Շահառուի հաշվի համարին»:
4․ 2025 թվականի մայիսի 20-ին գնահատող հանձնաժողովը որոշել է «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ի հայտը մերժել է և Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները կիրառելու նպատակով «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ի հայտը մերժելու վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել Մեծամոր համայնքի ղեկավարին:
1․ Պատվիրատուի ղեկավարի հիմնավորումները և եզրահանգումը.
Մեծամոր համայնքի ղեկավար Վ. Խաչատրյանս (այսուհետ՝Պատվիրատուի ղեկավար), ուսումնասիրելով Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացված զեկուցագիրը, հայտնում եմ հետևյալը.
Օրենքի 6-րդհոդվածի 1-ինմասի 6-րդ կետի համաձայն Մասնակիցն ընդգրկվում է գնումների գործընթացինմասնակցելուիրավունքչունեցողմասնակիցներիցուցակում, եթե՝
ա. խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրիև (կամ) որակավորման ապահովման գումարը,
բ. որպես ընտրված մասնակից հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:
Օրենքի 6-րդհոդվածի 2-րդ մասի համաձայն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակը, այդ թվում՝ ռուսերեն, վարում և հրապարակում է լիազորված մարմինը: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա: Սույն մասում նշված որոշումը պատվիրատուի ղեկավարը կայացնում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու կամ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում: Որոշումը կայացվելուն հաջորդող օրը այն տրամադրվում է լիազորված մարմնին և մասնակցին: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, իսկ որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշման բողոքարկման վերաբերյալ հարուցված և չավարտված դատական գործի առկայության դեպքում` տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտն ուժիմեջմտնելուօրվանհաջորդողհինգօրվաընթացքում, եթեդատականքննությանարդյունքովորոշմանկատարմանհնարավորությունըչիվերացել: Մասնակիցընշվածցուցակումընդգրկվումէներառվելուօրվանհաջորդողօրվանիցերկուտարիժամկետով:
Օրենքի 35-րդհոդվածի 1-ինմասիհամաձայն, Պայմանագրիև (կամ) որակավորմանապահովումներկայացնելուպահանջիհիմանվրաայնստանալուօրվանիցհետո՝հինգաշխատանքայինօրվաընթացքում, ընտրված մասնակիցը պարտավոր է ներկայացնել ապահովումը: Եթե ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա սույն կետով նախատեսված ժամկետը սահմանվում է 10 աշխատանքային օր: Ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքվում է, եթեվ երջինս ներկայացնում է պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը:
Օրենքի 36-րդհոդվածի 3-րդ կետի համաձայն, եթե ընտրված մասնակիցը պայմանագիր կնքելու մասին ծանուցումը և պայմանագրի նախագիծն ստանալուց հետո Օրենքի 35-րդհոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում չի ստորագրում պայմանագիրը կամ պատվիրատուին չի ներկայացնում պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը, իսկ կնքվելիք պայմանագրով կանխավճար նախատեսված լինելու դեպքում՝ նաև կանխավճարի ապահովումը, ապա նազրկվում է պայմանագիրն ստորագրելու իրավունքից:
-
2025 թվականի մայիսի 20-ին գնահատող հանձնաժողովը արձանագրել էր, որ «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ն սահմանված ժամկետում՝ ոչ ուշ քան 2025 թավականի մայիսի 8-ը ներառյալ, միակողմանի հաստատված հայտարարության՝ տուժանքի տեսքով ներկայացված պայմանագրի և որակավորման ապահովումները թերի են ներկայացված, մասնավորապես՝ վճարման պահանջագիր փաստաթղթում նշված «Շահառուի հաշվի համարը» չի համապատասխանում Ընթացակարգի հրավերով սահմանված «Շահառուի հաշվի համարին»:
Ուսումնասիրելովհիմքերը, դրանքհամադրելովառկաապացույցներիհետ՝արձանագրումեմ, որ «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ն թույլ է տվել Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետի խախտում, քանի որ որպես ընտրված մասնակից հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:
Օրենքի 6-րդհոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ ֆինանսների նախարարությունը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում Պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա:
Օրենքի 6-րդհոդվածի 2-րդ մասի համաձայն Մասնակիցը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկվում է ներառվելու օրվան հաջորդող օրվանից երկու տարի ժամկետով:
ԵլնելովվերոգրյալիցևղեկավարվելովՕրենքի 6-րդհոդվածի 2-րդմասով՝
1․ Գնահատող հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացրած հիմքերը՝ «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին գնումների գործընթացի նմասնակցելու իրավունք չունեցողների ցուցակում ներառելու համար, գնահատել բավարար։
2․ «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ի ներքոնշյալ տվյալները համապատասխան հիմքերով գրավոր ուղարկել լիազորված մարմնին՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը, «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով.
|