Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Հովսեփ Մարտիրոսի Թովմասյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի, Նոր Արմավիր բնակավայր Հովսեփ Մարտիրոսի Թովմասյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տան /ծածկագիր՝ 04071RZEQ9QR, կադ. ծածկագիր՝ 04-071-0071-0001/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Նոր Արմավիր բնակավայր, 30-րդ փողոց, 24 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովսեփ Մարտիրոսի Թովմասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։