Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 44-րդ կետի ը) ենթակետով, և հիմք ընդունելով «Մաքուր Ավազ Պլյուս» ՍՊԸ-ի գրությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից «Մաքուր ավազ Պլյուս» ՍՊԸ-ին տրամադրված 2024 թվականի սեպտեմբերի 24-ի N ՇԱԹ 29/747 թույլտվությունը, 2024 թվականի սեպտեմբերի 24-ի լեռնահատկացման N Լ-747 ակտը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Տալ համաձայնություն Մեծամոր համայնքի Տանձուտ բնկավայրում գտնվող Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող 6,807308 հա 04-092-0069-0066 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության Այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը առանց մրցույթի 20 (քսան) տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել «Մաքուր ավազ պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Հողամասի վարձակալության վճարի չափը սահմանել տարեկան 700 000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ,
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։