Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի բնակիչ Վաչագան Ավետիսյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի բնակիչներ Հակոբ Ավետիսյանին, Ռուզաննա Ավետիսյանին, Վաչագան Ավետիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-079-102-047/ 1,2 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 2-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (կորիզավոր)։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վաչագան Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։