Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Արմեն Աշոտի Գրիգորյանի 2024 թվականի հուլիսի 9-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրում Արմեն Աշոտի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 4,5609 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության Այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի (սեփ․ վկայական N 12042024-04-0088, ծածկագիր 04-092-0066-0047) նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և արդյունաբերության օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի:
2. Փոփոխված 4,5609 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: