Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066 որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի թիվ 151 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը և Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Վարազդատ Մարտիրոսյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչներ Վարազդատ Անուշավանի Մարտիրոսյանին, Նունե Շահենի Բաղրամյանին, Սիրարփի Վարազդատի Մարտիրոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-067-0378-0002/ 0,2666 հա հողամասի բարձրարժեք հողատեսքը՝ 3-րդ կարգի խաղողի այգին, փոխադրել ցածրարժեքի՝ որպես վարելահող։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարազդատ Մարտիրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։