Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի N 042 որոշումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության 0,226 հա (կադ ծածկագիր՝ 04-040-0026-0001) հողամասը, որը ներառված է «Արմավիր-5» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Երասխահուն բնակավայրի հենակետային հատակագծի 838,2 հատվածում՝ նպատակային և գործառնական նշանակությունները փոխել բնակավայրերի նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի:
2.Փոփոխված 0,226 հա հողամասը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում՝ ամենամյա հողային հաշվեկշռում և սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: