Այսօր: Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 108-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 օգոստոսի 2024 թվականի N 108-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐՄԱՎԻՐ-6 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով,  42-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Տալ համաձայնություն Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամաս 1/2 հասցեում գտնվող 04-003-0101-0108 կադաստրային ծածկագրով  0,85658 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում  վերգետնյա  16 հարկանի (նկուղային հարկ) բազմաֆունկցիոնալ համալիր (բազմաբնակարան բնակելի շենք) կառուցելու համար «Արմավիր 6» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Մեծամոր բնակավայրի տարածքի գոտևորման «ԲՆԿԳ-1/1» գոտում և տեքստային մասում սահմանված 1-2 հարկայնությունը փոխել վերգետնյա 1-16 հարկայնության (նկուղային հարկ) բազմաբնակարան շենքի կառուցման հնարավարության:

2. Սույն որոշմամբ նշված մասի հարկայնության փոփոխության առաջարկությունը ներկայացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտե՝ համաձայնեցման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


Կողմ -14

ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՄԱՑԱԿՅԱՆ ՏՈՆԻԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner