Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066 որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի բնակիչ Մարինե Սահակյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի բնակիչ Մարինե Ռոբերտի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-073-0152-0018/ 2 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի այլ հողատեսքը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես խաղողի այգի։
2․ Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի «Մարինե Ռոբերտի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի ցածրարժեք հողատեսք վարելահողը բարձրարժեքի փոխադրելու մասին» N 2623-Ա որոշումը։
3․ 2023 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։