Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Արշակ Իշխանի Հովհաննիսյանի 2024 թվականի սեպտեմբերի 2-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրում Արշակ Իշխանի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի (սեփ․ վկայական N 22092015-04-0041 ծածկագիր 04-088-0115-0029) նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի:
2. Փոփոխված 0,2 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |