| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5- րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի  1- ին  կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի  տեղակալի առաջարկությունը                                                                                    ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է  1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 206-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը. 1․ Եկամտային մասով․ ա) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 244559․9 հազար ՀՀ դրամով։ 2․ Ծախսային մասով․ 01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի      4264 (Տրանսպորտային նյութեր) հոդվածին ավելացնել 6750․0 հազար ՀՀ դրամ,      4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին ավելացնել 2500․0 հազար ՀՀ դրամ։ 05-1-1 (Աղբահանում) նախահաշվի      4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 8500․0 հազար ՀՀ դրամ։ 06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի      5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 201529․9 հազար ՀՀ դրամ։ 09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի     4657 (Այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածին ավելացնել 8000.0 հազար ՀՀ դրամ,
     5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 43030․0 հազար ՀՀ դրամ։ 10-7-1 (Սոցիալական հատուկ արտոնություններ) նախահաշվի      4729 (Այլ նպաստներ) հոդվածից պակասեցնել 25750․0 հազար ՀՀ դրամ։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման  հաջորդող օրվանից։ |