Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքին պատկանող պոմպակայանին /ծածկագիր՝ 04011XKQ8VDL, կադ. ծածկագիր՝ 04-003-0006-/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Մեծամոր քաղաք, 3-րդ թաղամաս, 14/2 պոմպակայան։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: