Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 237-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արմեն Աշոտի Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հուլիսի 09-ի N 4310)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Արմեն Աշոտի Գրիգորյանին Մեծամոր համայնք, Տանձուտ բնակավայրում 61 հողամաս հասցեում /կադ. ծածկագիր 04-092-0066-0047/ տալ նոր կառուցվող ձկնաբուծարանի, կերի, պահեստի և ծածկի նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է):
2. Քաղաքացի Արմեն Աշոտի Գրիգորյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239084 հաշվեհամարին մուծել 10,000 (տասը հազար) դրամ տեղական տուրք` նախագծման թույլտվության համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Աշոտի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: