Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, և հիմք ընդունելով «ԷԼԻՏ ՀԻԼԶ» ՍՊԸ-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 14-ի N 84-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրում «ԷԼԻՏ ՀԻԼԶ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,6 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,41 հա վարելահող և 0,19 հա խաղողի այգի գործառնական նշանակության հողամասի (սեփ․ վկայական N 22022024-04-0071, ծածկագիր 04-031-0229-0004) նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի:
2. Փոփոխված 0,6 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3.Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 23-ի «0,6 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին» N 1626-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից::