|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060900303, info.metsamor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հոկտեմբերի 2025 թվականի N 168-Ա |
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի վարչական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված դիմումները, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի վարչական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառել 50% (հիսուն տոկոս) տեղական տուրքի արտոնություն՝ համաձայն հավելվածի։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |
Կողմ -15 ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՎՈՐԳ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(15.83 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|