Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0457-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 փետրվարի 2025 թվականի N 0457-Ա

ՔՈՒԲԱՐ ԽԴՐԻ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 06-Ի N 0333-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Քուբար Խդրի Միրզոյանի դիմումը

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1 Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Զարթոնք բնակավայրի, 1-ին փողոց, 36 հասցեում գտնվող Քուբար Խդրի Միրզոյանի /ծնված 20․06․1952թ․/ և Վաքիլ Ղուլիյի Միրզոյանի / ծնված 16․08․1979թ․/ ընդհանուր բաժնային  սեփականության  իրավունքով պատկանող /04-042-0016-0016/ կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 2019 թվականին ինքնակամ կառուցված 197,07 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 2019 թվականին ինքնակամ կառուցված  52,48 քմ արտաքին  մակերեսով բնակելի տունը /նկուղ/ և 2017 թվականին ինքնակամ կառուցված 4.8 քմ մակերեսով պարիսպը  համաձայն «Աստղիկ Մանուկյան» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի՝ ծածկագիր  2023CMHBAB։

2. Բնակելի տուն  ՝ 197,07 x 0,1028 x 10000 = 202600 /երկու հարյուր երկու հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ

Բնակելի տուն /նկուղ/ ՝   52,48 x 0,1028 x 10000 = 53950 /հիսուներեք հազար իննը հարյուր հիսուն/ ՀՀ դրամ

Պարիսպ՝ 4.8 x 0,1028 x 6000 = 2970 /երկու հազար իննը հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ

1) Վճարման ենթակա գումարը կազմում է 25950 /երկու հարյուր հիսունիննը հազար իննը հարյուր հիսուն/ ՀՀ դրամ

3․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։

4․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության  կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։

5․ Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 06-ի «Քուբար Խդրի Միրզոյանի կողմից կառուցված ինքնակամ շինությունների օրինականացնելու մասին » N 0333-Ա որոշումը։

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Քուբար Խդրի Միրզոյանի  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 16

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner