Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 սեպտեմբերի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն  որոշմամբ սահմանված կարգով և սույն  որոշման  22-րդ  կետի  1-ին  ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչ  Անահիտ Սամվելի Գրիգորյանի դիմումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայր, 20-րդ փողոց, 1-ին նրբանցք, 11 բնակելի բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,10 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1989 թվականին կառուցված 54,0 ք/մ բնակելի տան, 1989 թվականին կառուցված 69,0 ք/մ բնակելի տան նկատմամբ Անահիտ Սամվելի Գրիգորյանի /ծնված 25․12․1957թ․/, Զարուհի Ջանիկի Գրիգորյանի/ծնված 06․09․1977թ․/, Քաջիկ Ջանիկի Գրիգորյանի/ծնված 29․08․1978թ․/ և Սուսան Ջանիկի Գրիգորյանի/ծնված 10․01․1987թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ ԶԱնահիտ Սամվելի Գրիգորյանի /ծնված 25․12․1957թ․/, Զարուհի Ջանիկի Գրիգորյանի/ծնված 06․09․1977թ․/, Քաջիկ Ջանիկի Գրիգորյանի/ծնված 29․08․1978թ․/ և Սուսան Ջանիկի Գրիգորյանի/ծնված 10․01․1987թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայր, 20-րդ փողոց, 1-ին նրբանցք, 11 բնակելի բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,10 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1989 թվականին կառուցված 54,0 ք/մ բնակելի տան, 1989 թվականին կառուցված 69,0 ք/մ բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

3. 2003 թվականին կառուցված 6,3 ք/մ կիսակառույցը և 2011 թվականին կառուցված 1,3 ք/մ զուգարանը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անահիտ Սամվելի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝2c1b576b-f04d-4d53-b06f-1b0d6f3fbf75



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner