Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով և սույն որոշման 22-րդ կետի 1-ին ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչ Հայկազ Դորվարդի Մովսեսյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի, 12-րդ փողոց, 7 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0.11570 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1993 թվականին կառուցված 41,3 ք/մ բնակելի տան, 1993 թվականին կառուցված 45,5 ք/մ բնակելի տան, 1993 թվականին կառուցված 1,4 ք/մ աստիճանի, 1993 թվականին կառուցված 16,2 ք/մ բաց պատշգամբի, 1993 թվականին կառուցված 44,3 ք/մ բնակելի տան, 1993 թվականին կառուցված 5,4 ք/մ աստիճանի նկատմամբ Հայկազ Դորվարդի Մովսեսյանի /ծնված 02.05.1969թ․/ և Նունե Վահագնի Պետրոսյանի /ծնված 11.12.1970թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել Հ.Հ.Կ.Ա. Ա.Գ.Կ. Պ.Կ. համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Հայկազ Դորվարդի Մովսեսյանի /ծնված 02.05.1969թ․/ և Նունե Վահագնի Պետրոսյանի /ծնված 11.12.1970թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի, 12-րդ փողոց, 7 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0.11570 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1993 թվականին կառուցված 41,3 ք/մ բնակելի տան, 1993 թվականին կառուցված 45,5 ք/մ բնակելի տան, 1993 թվականին կառուցված 1,4 ք/մ աստիճանի, 1993 թվականին կառուցված 16,2 ք/մ բաց պատշգամբի, 1993 թվականին կառուցված 44,3 ք/մ բնակելի տան, 1993 թվականին կառուցված 5,4 ք/մ աստիճանի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3.1993 թվականին կառուցված 35,2 ք/մ բնակելի տունը և 2016 թվականին կառուցված 16,2 ք/մ անասնաշենքը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։
4.Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,0157 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-031-0062-0001 / բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել քաղաքացիներ Հայկազ Դորվարդի Մովսեսյանին /ծնված 02.05.1969թ․/ և Նունե Վահագնի Պետրոսյանին /ծնված 11.12.1970թ․/։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։