Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Մարգար Գևորգի Գենջոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրում Մարգար Գևորգի Գենջոյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր 04024MWJZ2F9, կադ. ծածկագիր՝ 04-024-0019-0004/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Արտաշար, 5-րդ փողոց, 5 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարգար Գևորգի Գենջոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: