Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով և սույն որոշման 22-րդ կետի 1-ին ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչ Հասմիկ Ռազմիկի Հակոբյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի, 6-րդ փողոց, 5 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,12հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1999 թվականին կառուցված 112,20ք/մ բնակելի տան, 1999 թվականին կառուցված 4,30ք/մ բնակելի տան /բ/պ կամ ա/հ/, 1999 թվականին կառուցված 17,90ք/մ նկուղի, 1999 թվականին կառուցված 2,60ք/մ նկուղի /բ/պ կամ ա/հ/, 1999 թվականին կառուցված 107,80ք/մ բնակելի տան, 1999 թվականին կառուցված 15,60 ք/մ ծածկի նկատմամբ Հասմիկ Ռազմիկի Հակոբյանի /ծնված 29.08.1958թ./ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Հասմիկ Ռազմիկի Հակոբյանի /ծնված 29.08.1958թ./ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի, 6-րդ փողոց, 5 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,12հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1999 թվականին կառուցված 112,20 ք/մ բնակելի տան, 1999 թվականին կառուցված 4,30ք/մ բնակելի տան /բ/պ կամ ա/հ/, 1999 թվականին կառուցված 17,90 ք/մ նկուղի, 1999 թվականին կառուցված 2,60ք/մ նկուղի /բ/պ կամ ա/հ/, 1999 թվականին կառուցված 107,80ք/մ բնակելի տան, 1999 թվականին կառուցված 15,60ք/մ ծածկի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3. 2005 թվականին կառուցված 1,00ք/մ պարիսպը և 2005 թվականին կառուցված 2,10ք/մ պարիսպը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։
4․ Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 13-ի «Համայնքի վարչական տարածքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» N 1859-Ա որոշումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հասմիկ Ռազմիկի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։