Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով և սույն որոշման 22-րդ կետի 1-ին ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրի բնակիչ Ռոստոմ Վազգենի Հակոբյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայր, 4-րդ փողոց, 1 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,34հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1963 թվականին կառուցված 35,30 ք/մ բնակելի տան, 1963 թվականին կառուցված 2,04ք/մ աստիճանների, 1963 թվականին կառուցված 123,05ք/մ բնակելի տան, 1963 թվականին կառուցված 28,43ք/մ ծածկի, 1963 թվականին կառուցված 14,99ք/մ բաց պատշգամբի, 1963 թվականին կառուցված 4,37ք/մ աստիճանների, 1970 թվականին կառուցված 31,94ք/մ օժանդակ շինության, 1995 թվականին կառուցված 5,85ք/մ թռչնանոցի, 2000 թվականին կառուցված 0,72ք/մ զուգարանի, 1998 թվականին կառուցված 8,18ք/մ պարիսպի նկատմամբ Ռոստոմ Վազգենի Հակոբյանի /ծնված 20.04.1959թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ռոստոմ Վազգենի Հակոբյանի /ծնված 20.04.1959թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայր, 4-րդ փողոց, 1 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,34հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1963 թվականին կառուցված 35,30 ք/մ բնակելի տան, 1963 թվականին կառուցված 2,04 ք/մ աստիճանների, 1963 թվականին կառուցված 123,05ք/մ բնակելի տան, 1963 թվականին կառուցված 28,43ք/մ ծածկի, 1963 թվականին կառուցված 14,99ք/մ բաց պատշգամբի, 1963 թվականին կառուցված 4,37ք/մ աստիճանների, 1970 թվականին կառուցված 31,94ք/մ օժանդակ շինության, 1995 թվականին կառուցված 5,85ք/մ թռչնանոցի, 2000 թվականին կառուցված 0,72ք/մ զուգարանի, 1998 թվականին կառուցված 8,18ք/մ պարիսպի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,04հա /կադաստրային ծածկագիր՝ 04-027-0056-0002/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Ռոստոմ Վազգենի Հակոբյանին /ծնված 20.04.1959թ․/։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոստոմ Վազգենի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։