եկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 270-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Եկամտային մասով․
ա)Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 12600․0 հազար ՀՀ դրամով։
2) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդը ավելացնել 19170.0 հազար ՀՀ դրամ:
3) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 19170.0 հազար դրամ հատկացնել ֆոնդային բյուջե:
4) Ծախսային մասով՝
1) 04-3-2 (Նավթամթերք և բնական գազ) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 940․0 հազար ՀՀ դրամ,
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 11902․0 հազար ՀՀ դրամ։
3) 04-5-1 (Ճանապարհային տրանսպորտ) նախահաշվի
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 4690․0 հազար ՀՀ դրամ։
4) 06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի
5129 (Այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածին ավելացնել 990․0 հազար ՀՀ դրամ։
5) 08-2-3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 12150․0 հազար ՀՀ դրամ։
6) 09-01-01 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 1098․0 հազար ՀՀ դրամ։
10-07-01 (Սոցիալական պաշտպանություն) նախահաշվի
4729 (Այլ նպաստներ բյուջեից) հոդվածից պակասեցնել 20570.0 հազար ՀՀ դրամ,
4819 (Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 1400․0 հազար ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: