Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 237-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արգամ Լևոնի Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հուլիսի 09-ի N 4311)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Արգամ Լևոնի Գրիգորյանին Մեծամոր համայնք, Տանձուտ բնակավայրում 64 հողամաս հասցեում /կադ. ծածկագիր 04-092-0066-0048/ տալ նոր կառուցվող ձկնաբուծարանի և մանրաձկան սենյակի նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է):
2. Քաղաքացի Արգամ Լևոնի Գրիգորյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239084 հաշվեհամարին մուծել 10,000 (տասը հազար) դրամ տեղական տուրք` նախագծման թույլտվության համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արգամ Լևոնի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: