Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,14017 հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Հովհաննես Արտուշի Հարությունյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 0,28 հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,056 հա (կադաստրային ծածկագիր՝ 04-039-0020-0041) տնամերձ հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ տնամերձ հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,08417 հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 200000 ( երկու հարյուր հազար ) ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացիներ Հովհաննես Արտուշի Հարությունյանին / ծնված 09.01.1968թ․/, Հեղնար Ժորայի Մարտիրոսյանին / ծնված 06․01․1971թ․ /, Անի Հովհաննեսի Հարությունյանին / ծնված 08․09․1990թ․/։
2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գրանցել քաղաքացիներ Հովհաննես Արտուշի Հարությունյանին / ծնված 09.01.1968թ․/, Հեղնար Ժորայի Մարտիրոսյանին / ծնված 06․01․1971թ․ /, Անի Հովհաննեսի Հարությունյանին / ծնված 08․09․1990թ․/ սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովհաննես Արտուշի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։