Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Գոռ Սարիբեկյան» անհատ ձեռնարկատիրոջ դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ա/Ձ Գոռ Սարիբեկյանին տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:
2. Ա/Ձ Գոռ Սարիբեկյանը պարտավոր է 2025 թվականի ընթացքում արտաքին գովազդի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335007663 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 18 000 (տասնութ հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։