Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով,որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Խադո Մաջիթի Նաբոյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Նոր Արտագերս բնակավայրի 3-րդ փողոց 30 հասցեում գտնվող Խադո Մաջիթի Նաբոյանին /ծնված 25․11․1962/ սեփականության իրավունքով պատկանող /04-0072-0014-0008/ կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2014 թվականին ինքնակամ կառուցված 29,0 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինություն, 2014 թվականին ինքնակամ կառուցված 24,4 քմ արտաքին մակերսով խոհանոց, 2014 թվականին ինքնակամ կառուցված 3,2 քմ արտաքին մակերեսով խորդանոց, 2014 թվականին ինքնակամ կառուցված 2,5 քմ արտաքին մակերեսով զուգարանը, 2015 թվականին ինքնակամ կառուցված 82,4 քմ արտաքին մակերեսով ծածկը, 2011 թվականին ինքնակամ կառուցված 6,0 քմ արտաքին մակերսով սուրբը, 2011 թվականին ինքնակամ կառուցված 3,2 քմ պարիսպը համաձայն «Լևոն Ստեփանյան» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի՝ ծածկագիր 2023C5CAXF։
2. Օժանդակ շինություն՝ 29,0 x 0,0874 x 6000 =15210 /տասնհինգ հազար երկու հարյուր տաս / ՀՀ դրամ
Խոհանոց՝ 24,4 x 0,0874 x 6000 =12800 /տասներկու հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ
Խորդանոց՝ 3,2 x 0,0874 x 6000 = 1680 /մեկ հազար վեց հարյուր ութանասուն/ ՀՀ դրամ
Զուգարան՝ 2,5 x 0,0874 x 6000 = 1320 /մեկ հազար երեք հարյուր քսան/ ՀՀ դրամ
Ծածկ՝ 82,4 x 0,0874 x 6000 = 43220 /քառասուներկու հազար երկու հարյուր քսան/ ՀՀ դրամ
Սուրբ՝ 6,0 x 0,0874 x 6000 = 3150 /երեք հազար մեկ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ
Պարիսպ՝ 3,2 x 0,0874 x 6000 = 1680 /մեկ հազար վեց հարյուր ութանասուն/ ՀՀ դրամ
1) Վճարման ենթակա գումարը կազմում է 79060 /յոթանասունիննը հազար վաթսուն/ ՀՀ դրամ
3․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ 2011 թվականին ինքնակամ կառուցված 355,8 քմ արտաքին մակերսով անասնաշենքը համարել որպես ինքնակամ շինություն։
5․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։