Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Լուսինե Համլետի Սերոբյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Լուսինե Համլետի Սերոբյանին սեփականություն իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04192ZFM3JYE, կադ. ծածկագիր՝ 04-067-0143-0016/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Մրգաշատ բնակավայր, 10-րդ փողոց, 95 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լուսինե Համլետի Սերոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։