Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Արաքսյա Խաչատուրի Հովհաննիսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի, Մրգաշատ բնակավայր Արաքսյա Խաչատուրի Հովհաննիսյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տան /ծածկագիր՝ 04067SFTLL9R, կադ. ծածկագիր՝ 04-067-0212-0005/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Մրգաշատ բնակավայր, 10-րդ փողոց, 69 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արաքսյա Խաչատուրի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։