Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 փետրվարի 2023 թ.

ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՆՏԻ ՍԵՐՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Նիկոլայ Հրանտի Սերոբյանի դիմումը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1 Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արազափ բնակավայրում 1-ին փողոց 47 հասցեում գտնվող Նիկոլայ Հրանտի Սերոբյանին սեփականության իրավունքով պատկանող /04-015-0020-0004 / կադաստրային ծածկագրով  բնակավայրերի հասարակական  կառուցապատման հողամասում 2018 թվականին ինքնակամ կառուցված 106,82 քմ արտաքին մակերեսով առևտրի սրահ և կրպակ դեղատունը, 2018 թվականին ինքնակամ կառուցված 21,8 քմ  մակերեսով ծածկի ՝ համաձայն «Լևոն Ստեփանյան» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի /ծածկագիր 2023EZNQFK/ ։

2.  Առևտրի սրահ և կրպակ դեղատուն ՝  106,82 x 0,1028 x  20000 = 219630 / երկու հարյուր տասնինը հազար վեց հարյուր երեսուն / ՀՀ դրամ

     Ծածկ՝   21,8 x 0,1028 x 6000 = 13450 / տասն երեք հազար չորս հարյուր հիսուն / ՀՀ դրամ

    1) Վճարման ենթակա գումարը կազմում է 233080 / երկու հարյուր երեսուներեք հազար / ՀՀ դրամ

3․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած ։

4․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության  կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner