Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



25 դեկտեմբերի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով  բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի բնակիչ՝ Ավետիս Ռիկոսի Ավետիսյանի դիմումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի, 9-րդ փողոց, 13 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,05940 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1974 թվականին կառուցված 78,7 ք/մ բնակելի տան, 1990 թվականին կառուցված 83,4 ք/մ բնակելի տան, 1990 թվականին կառուցված 21,3 ք/մ բնակելի տան, 1974 թվականին կառուցված 18,6 ք/մ բնակելի տան, 1990 թվականին կառուցված 25,3 ք/մ ծածկի, 1985 թվականին կառուցված 3,0 ք/մ կաթսայատան, 1990 թվականին կառուցված 25,3 ք/մ անասնաշենքի նկատմամբ Ավետիս Ռիկոսի Ավետիսյանի /ծնված 10․04․1953թ./ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ավետիս Ռիկոսի Ավետիսյանի /ծնված 10․04․1953թ./ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի, 9-րդ փողոց, 13 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,05940 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1974 թվականին կառուցված 78,7 ք/մ բնակելի տան, 1990 թվականին կառուցված 83,4 ք/մ բնակելի տան, 1990 թվականին կառուցված 21,3 ք/մ բնակելի տան, 1974 թվականին կառուցված 18,6 ք/մ բնակելի տան, 1990 թվականին կառուցված 25,3 ք/մ ծածկի, 1985 թվականին կառուցված 3,0 ք/մ կաթսայատան, 1990 թվականին կառուցված 25,3 ք/մ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման  հողամասին կից ավել զբաղեցրած 0,0014 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-079-0021-0008/բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Ավետիս Ռիկոսի Ավետիսյանին /ծնված 10․04․1953թ./։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ավետիս Ռիկոսի Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝ea950049-9169-47ba-90af-403ca8c8c871



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner