Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 237-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Սարգիս Մյասնիկի Վահանյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հունիսի 20-ի N 4456)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Սարգիս Մյասնիկի Վահանյանին Մեծամոր համայնք, Արգավանդ բնակավայրում 1-ին փողոց, 5/2հողամաս հասցեում /կադ. ծածկագիր 04-018-0065-0012/ տալ նոր կառուցվող սառնարանային տնտեսության նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է):
2. Քաղաքացի Սարգիս Մյասնիկի Վահանյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239084 հաշվեհամարին մուծել 10,000 (տասը հազար) դրամ տեղական տուրք` նախագծման թույլտվության համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սարգիս Մյասնիկի Վահանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: