Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և 6-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արտաշար գյուղի «14-րդ» փողոցն անվանափոխել ազգությամբ եզդի, մայիսյան հերոսամարտի հրամանատար Ջհանգիր աղայի անունով՝ որպես «Ջհանգիր աղայի անվան փողոց» ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: