Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման 3-րդ, 33-րդ, 34.2-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 12-ի N 2387-Ն որոշումներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի բնակիչ Սուրեն Էդվարդի Ղումաշյանի /ծնված 01․01․1981թ․/ կողմից համայնքային սեփականության Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի, Կոմունալ գոտի տեղամաս 25/7 հասցեում գտնվող 328,9քմ բնակավայրերի խառը կառուցապատման նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցած հանդիսությունների սրահի արտաքին մակերեսով՝ 173,6 քմ և ինքնակամ կառուցած 6,2 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական և համարել որպես Մեծամոր համանքի սեփականություն:
2. 328,9 քմ հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ որպես բնակավայրերի խառը կառուցապատման հողամաս և համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3. Կադաստրի կոմիտում հաշվառված 2023VPYTXQ ծածկագրով կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը:
4. Ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, ինչպես նաև կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
5. Ինքնակամ կառուցած շինության ուղղակի վաճառքի իրավունքի նախապատվությունը տալ Սուրեն Էդվարդի Ղումաշյանին:
6. Նշված որոշմանը կցել հողամասի հատակագիծը՝ ինքնակամ կառույցի կառուցապատման մակերեսի չափով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: