Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի թիվ 151 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը և Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի բնակիչ Արշակ Արզումանյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի բնակիչ Արշակ Սուրնենի Արզումանյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-020-0102-0004/ 0,2471 հա հողամասի բարձրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի խաղողի այգին փոխադրել ցածրարժեք հողատեսքի՝ որպես վարելահող։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արշակ Արզումանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։