Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Զոհրաբ Անուշավանի Թարոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Զոհրաբ Անուշավանի Թարոյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 04067ZVCSLCF կադ. ծածկագիր՝ 04-067-0153-0002/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայր, 2-րդ փողոց, 44 բնակելի տուն :
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանում՝ համապատասխան ձևակերպում ստանալու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: