Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ և հիմք ընդունելով քաղաքացի Արման Հայրիկոյի Հովհաննիսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի 12-րդ փողոց, 1-ին նրբանցք 5-րդ տան բնակիչ Արման Հայրիկոյի Հովհաննիսյանին /ծնված 01․03․1976թ․/ սեփականության իրավունքով պատկանող Տանձուտ բնակավայրի 18-րդ փողոց, 6/3 հասցեում գտնվող 0,104հա /կադաստրային ծածկագիր 04-092-0032-0076/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 122,2քմ մակերեսով սպանդանոցի գործառնական նշանակությունը համարել որպես սառնարան։
2. Շինության համար չի պահանջվում շինարարության և /կամ/ քանդման թույլտվություն։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արման Հայրիկոյի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։