Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Ժորա Ղազարի Չլոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրում Ժորա Ղազարի Չլոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 04083RFF4VL9, կադ. ծածկագիր՝ 04-083-0033-0004/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Ջանֆիդա բնակավայր, 35-րդ փողոց, 8 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ժորա Ղազարի Չլոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։