Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 13-ի N 166-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2008 թվականի սեպտեմբերի 27-ին կնքված անշարժ գույքի վարձակալության գործող պայմանագրի ժամկետը լրանալուց հետո վարձակալը շարունակել է օգտագործել գույքը, վճարել է վարձավճարներ, ուստի նախապատվության իրավունքով Մեծամոր համայնքի սեփականություն հանդիսացող Գետաշեն գյուղի վարչական շենքից 80,9 քմ մակերեսով տարածքի (սեփ վկայական N 2330472) նկատմամբ Ժորա Կոլյայի Գրիգորյանի հետ կնքված վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ նրա հետ կնքել 15 տարի նոր ժամկետով պայմանագիր՝ տարեկան վարձավճարը սահմանելով 16000 (տասնվեց հազար) ՀՀ դրամ ։
2․ Վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: