Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Արմեն Անդրանիկի Մանուկյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում Արմեն Անդրանիկի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 04075UWS8PWB, կադ. ծածկագիր՝ 04-075-0027-0014/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Նորապատ բնակավայր, 23-րդ փողոց, 4 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Անդրանիկի Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։