Այսօր: Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 191
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2568-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info.metsamor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2024 թվականի N 2568-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն  որոշմամբ սահմանված կարգով և սույն  որոշման  22-րդ  կետի  1-ին  ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով  Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի բնակիչ  Զադե Ալիի Բրոյանի կողմից որպես լիազորված անձ՝ Ռաֆիկ Արարատի Հարությույանի դիմումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայր, 12-րդ փողոց, 3/1 բնակելի բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,14349 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1990 թվականին կառուցված 148,40 ք/մ բնակելի տան, 1990 թվականին կառուցված 9,30 ք/մ թոնրատան, 1990 թվականին կառուցված 59,30 ք/մ անասնաշենքի, 1995 թվականի կառուցված 21,20 ք/մ անասնաշենքի նկատմամբ Զադե Ալիի Բրոյանի/ծնված 12․05․1940թ․/, Բասե Բրոյի Բրոյանի/ծնված 07․09․1975թ․/, Ռոստոմ Բրոյի Բրոյանի /ծնված 07․09․1977թ․/, Թեմուր Բրոյի Բրոյանի /ծնված 30․08․1979թ․/ և Ալիխան Բրոյի Բրոյանի/ծնված 15․05․1984թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Զադե Ալիի Բրոյանի/ծնված 12․05․1940թ․/, Բասե Բրոյի Բրոյանի/ծնված 07․09․1975թ․/, Ռոստոմ Բրոյի Բրոյանի/ծնված 07․09․1977թ․/, Թեմուր Բրոյի Բրոյանի/ծնված 30․08․1979թ․/ և Ալիխան Բրոյի Բրոյանի/ծնված 15․05․1984թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայր, 12-րդ փողոց, 3/1 բնակելի բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,14349 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1990 թվականին կառուցված 148,40 ք/մ բնակելի տան, 1990 թվականին կառուցված 9,30 ք/մ թոնրատան, 1990 թվականին կառուցված 59,30 ք/մ անասնաշենքի, 1995 թվականի կառուցված 21,20 ք/մ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

3.Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,02349 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-042-0017-0015/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Զադե Ալիի Բրոյանին/ծնված 12․05․1940թ․/, Բասե Բրոյի Բրոյանին /ծնված 07․09․1975թ․/, Ռոստոմ Բրոյի Բրոյանին/ծնված 07․09․1977թ․/, Թեմուր Բրոյի Բրոյանին/ծնված 30․08․1979թ․/ և Ալիխան Բրոյի Բրոյանին/ծնված 15․05․1984թ․/։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Զադե Ալիի Բրոյանի կողմից որպես լիազորված անձ՝ Ռաֆիկ Արարատի Հարությույանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 55

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner