Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրի բնակիչ Ղարիբ Մուրադյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրի բնակիչներ Ղարիբ Մուրադյանին, Հեղինար Խշոյանին, Վազգանուշ Մուրադյանին, Մուրադ Մուրադյանին, Հակոբ Մուրադյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-072-0110-0018/ 0,2927հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 4-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (սալորենի-կորիզավոր)։
2․ 2025 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3․ Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 26-ի «Ղարիբ Մուրադյանին, Հեղինե Խշոյանին, Վազգանուշ Մուրադյանին, Մուրադ Մուրադյանին, Հակոբ Մուրադյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասի ցածրարժեք հողատեսք վարելահողը բարձրարժեքի փոխադրելու մասին» N 1964-Ա որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ղարիբ Մուրադյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։