Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի բնակիչ Վարուժան Եղիշի Մուրադյանին /ծնված 01․01․1954թ./ սեփականության իրավունքով պատկանող 0,15 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,15540 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,0054 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,0054 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-095-0046-0013/բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Վարուժան Եղիշի Մուրադյանին /ծնված 01․01․1954թ./, Արշալույս Ռազմիկի Քերոբյանին /ծնված 19․04․1964թ․/, Օհան Վարուժանի Մուրադյանին/ծնված 18․12․1983թ․/, Սարգիս Վարուժանի Մուրադյանին/ծնված 29․09․1982թ․/ և Արմեն Վարուժանի Մուրադյանին/ծնված 14․03․1987թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Վարուժան Եղիշի Մուրադյանի/ծնված 01․01․1954թ./, Արշալույս Ռազմիկի Քերոբյանի /ծնված 19․04․1964թ․/, Օհան Վարուժանի Մուրադյանի /ծնված 18․12․1983թ․/, Սարգիս Վարուժանի Մուրադյանի/ծնված 29․09․1982թ․/ և Արմեն Վարուժանի Մուրադյանի /ծնված 14․03․1987թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարուժան Եղիշի Մուրադյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։