Նպատակ | Ծրագրի նպատակն է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն պետական բյուջեից, Մեծամոր համայնքին կատարվող մասհանումների գումարներով լուծել համայնքում առկա բնապահպանական խնդիրները:
Ծրագիրը ներառում է.
- Մեծամոր համայնքի բնապահպանական և շրջակա միջավայրի պահպանությանն ու վերականգնման միջոցառումներ:
- Համայնքի բնակչության առողջության պահպանմանը նպատակաուղղված միջոցառումներ, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է հիմնականում «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գործունեությամբ:
|