Այսօր: Երկուշաբթի, 18 Օգոստոսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 192
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.08.25 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 300 ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՅԿԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ ՆՈՐ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ԿՈՒՆԵՆԱ . ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԵՂԵԼ Է ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Հայկավան բնակավայրի նոր կրթահամալիրի շինհրապարակում Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը ծանոթացել է աշխատանքային պրոցեսին։ Այս կրթօջախը կյանքի է կոչվում ՀՀ կառավարության 300 դպրոցների (կրթահամալիրների) կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է, որ համալիրը կունենա 200 աշակերտական և մանկապարտեզի 80 սաների համար նախատեսված տեղեր։Վահրամ Խաչատրյանը կրթահամալիրի կառուցման շին աշխատանքների վերաբերյալ տվել է հանձնարարականներ և հայտնել, որ առավել խստապահանջ է լինելու կրթօջախների կառուցման գործում իրականացվող աշխատանքներին ու ժամկետներին, որովհետև այս շենքերում բազմաթիվ հայրենակիցներ պետք է կրթվեն ու իրենց անուրանալի ներդրումն ունենան Հայաստանի շենացման գործում:Պատվիրատուն ... Մանրամասն
13.08.25 ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ ՆՈՐ ԴՊՐՈՑ ԿՈՒՆԵՆԱ
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը այցելել է Նոր Կեսարիայի դպրոցի կառուցման շինհրապարակ։ Դպրոցը կառուցվում է ՀՀ կառավարության 300 դպրոցների (կրթահամալիրների) կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրի շրջանակում։ Ավարտին դպրոցը կկարողանա ընդունել 432 աշակերտի։Աշխատանքներն սկսել են 2024 թվականին: Դպրոցը կառուցելու համար պայմանագրով տրամադրված է 730 օր, իսկ բյուջեն կազմում է 2, 584, 961, 462 ՀՀ դրամ:Վահրամ Խաչատրյանը ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ նշել է, որ դպրոցաշինությունը պատվախնդիր աշխատանք է և նպատակաուղղված է մեր սերունդների կրթության բարձր մակարդակի ապահովմանը, դրա համար այն պետք է կառուցվի բոլոր չափորոշիչներին համապատասխան:Շինարարական աշխատանքներն իրականացվում են «ՋԻ ... Մանրամասն
12.08.25 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի երկտասարդներ,Սիրով շնորհավորում եմ երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Երիտասարդությունը յուրաքանչյուր երկրի զարգացման շարժիչ ուժն է և բոլոր երկրների կառավարությունները մեծ ներդրումներ են կատարում ամուր, գիտակից ու աշխույժ երիտասարդություն ձևավորելու համար:Մենք՝ որպես տեղական ինքնակառավարման մարմին, նույնպես հետևողական ենք այս քաղաքականությունն ակտիվ պահելու հարցում: Մշտապես կազմակերպվում են սպորտային, մշակութային միջոցառումներ երիտասարդությանը ակտիվ պահելու համար:Բոլորս լավ ենք հիշում 2023 թվականին տեղի ունեցած լայնածավալ երիտասարդական միջոցառումները, երբ Մեծամորը ճանաչվել էր որպես տարվա երիտասարդական մայրաքաղաք:Կարևոր եմ համարում խոսել երիտասարդ առաջնորդների ձևավորման մասին, քանի ... Մանրամասն
12.08.25 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿ
Մեծամորի համայնքապետարանի վարչական շենքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները «Քանքարշին» ՍՊԸ-ի կողմից մեկնարկել են 2025 թվականի ապրիլին: Պայմանագրով նախատեսված ժամկետը 220 օր է։
Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն այցելել է բարեկարգման աշխատանքների շինհրապարակ՝ ծանոթանալու կատարված և ընթացիկ աշխատանքներին։
Ծրագիրն իրականացվում է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ 70% համայնքի և 30% պետության համաֆինանսավորմամբ։ Բարեկարգման ենթակա տարածքը շուրջ 6300 քմ է։
Շինարարական աշխատանքների արժեքն, ըստ պայմանագրի, կազմում է 99, 153, 600 ՀՀ դրամ։
Վահրամ Խաչատրյանը ընդգծել է, որ աշխատանքները պետք է իրականացվեն բարձր որակով և ավարտվեն սահմանված ժամկետներում՝ առանց ուշացումների։
12.08.25 ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱՅՈՒՄ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում ընթացքի մեջ են գազաֆիկացման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով, որի 55%-ը համայնքի մասնաբաժինը, իսկ 45% պետությանը։Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը այցելել է ծանոթանալու աշխատանքների ընթացքին:Ծրագրով նախատեսվում է կառուցել շուրջ 1325 գծամետր երկարությամբ գազատար, որը հնարավորություն կընձեռի գազամատակարարմամբ ապահովել 26 տնտեսություն՝ 123 բնակչով։Շինարարական պայմանագրի արժեքը կազմում է 11,940,000 ՀՀ դրամ։ Կապալառուն «Նար Շին Գրուպ» ՍՊԸ և «Արտ Պլա» ՍՊԸ կոնսորցիումն է, տեխնիկական հսկողությունը իրականացնում է «Նո Օնա» ՍՊԸ-ն։Աշխատանքների ժամկետը սահմանված է 90 օր, որոնք մեկնարկել են ս/թ հուլիս ... Մանրամասն
11.08.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 Հայտարարվում է մրցույթ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի«Փշատավան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի երաժշտության դաստիարակի (0․75 դրույք) թափուր տեղիհամար։Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի` յուրաքանչյուր փուլիհամար ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված հարցաշարի հիման վրա (պաշտոնների անվանացանկինհամապատասխան): Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝ Դիմում (ձև 1) Կրթության մասին փաստատթուղթ (դիպլոմ) Անձը հաստատող փաստաթուղթ Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ(առկայության դեպքում) Ինքնակենսագրություն (ձև 4) Մեկ լուսանկար՝ 3Х4 չափի Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾԻՐԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner