Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով և սույն որոշման 22-րդ կետի 1-ին ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Խաչիկ Կոստանի Կոստանյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 9 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0.24210 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1995 թվականին կառուցված 141,1 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 4,3 ք/մ աստիճանի, 1998 թվականին կառուցված 26,8 ք/մ անասնաշենքի, 1998 թվականին կառուցված 21,2 ք/մ ծածկի, 1998 թվականին կառուցված 19,3 ք/մ թոնրատան, 1992 թվականին կառուցված 8,8 ք/մ պարիսպի նկատմամբ Խաչիկ Կոստանի Կոստանյանի / ծնված 01.11.1953թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել Հ.Հ.Կ.Ա. Ա.Գ.Կ. Պ.Կ. համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Խաչիկ Կոստանի Կոստանյանի / ծնված 01.11.1953թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 9 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0.24210 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1995 թվականին կառուցված 141,1 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 4,3 ք/մ աստիճանի, 1998 թվականին կառուցված 26,8 ք/մ անասնաշենքի, 1998 թվականին կառուցված 21,2 ք/մ ծածկի, 1998 թվականին կառուցված 19,3 ք/մ թոնրատան, 1992 թվականին կառուցված 8,8 ք/մ պարիսպի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3. 2001 թվականին կառուցված 65,7 ք/մ ծածկը, 2019 թվականին կառուցված 26,1 ք/մ ավտոտնակը, 2011 թվականին կառուցված 14,1 ք/մ գետնափորը, 2011 թվականին կառուցված 5,5 ք/մ աստիճանը, 2003 թվականին կառուցված 4,4 ք/մ Սուրբը, 2011 թվականին կառուցված 21,5 ք/մ ծածկը և 2011 թվականին կառուցված 1,9 ք/մ պարիսպը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։
4. Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,0121 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-031-0020-0010 / բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել քաղաքացի Խաչիկ Կոստանի Կոստանյանին / ծնված 01.11.1953թ․/։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Խաչիկ Կոստանի Կոստանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։