Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Գառնիկ Տիգրանի Հարությունյանի մահվան վկայականը՝ ԲԱ320342, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին բնակարանային ապահովության հաշվառումից հանելու մասին Մեծամորի համայնքապետարանի բնակարանային հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 27-ի N 09 արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 36 շենք 34 բնակարանի նախկին բնակիչ՝ հանգուցյալ Գառնիկ Տիգրանի Հարությունյանի /մահացած՝ 13․11․2023 թվականին, մահվան վկայական ԱԲ 320342/ անունը հանել բնակարանային ապահովման հաշվառման ցուցակից։
2․ Ցանկից հանելու նպատակով դիմել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանը համապատասխան միջնորդություն ներկայացնելու համար։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։